Սոբյանինը հայտարարել է Մոսկվայում հակաահաբեկչական միջոցառումների անցկացման մասին
Մոսկվայում հակաահաբեկչական միջոցառումներ են իրականացվում, ճանապարհներին լրացուցիչ հսկողություն է մտցվել։ Այս մասին շաբաթ օրը հայտարարել է մայրաքաղաքի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։
«Ստացված տեղեկությունների հետ կապված՝ Մոսկվայում հակաահաբեկչական միջոցառումներ են ձեռնարկվում՝ ուղղված անվտանգության միջոցառումների ուժեղացմանը, ճանապարհներին լրացուցիչ հսկողություն է մտցվել, հնարավոր է սահմանափակվեն զանգվածային միջոցառումների անցկացումը։ Խնդրում ենք ըմբռնումով վերաբերվել ձեռնարկված միջոցառումներին։ »,- գրել է նա իր Telegram ալիքում ։
Կարծիքներ