Արաբա-իսլամական գագաթնաժողովի մասնակիցները ՄԱԿ ԱԽ-ից պահանջում են Իսրայելի հանցագործությունները ուսումնասիրող հանձնաժողով ստեղծել

Արաբա-իսլամական գագաթնաժողովի մասնակիցները ՄԱԿ ԱԽ-ից պահանջում են Իսրայելի հանցագործությունները ուսումնասիրող հանձնաժողով ստեղծել

Էր-Ռիադում 50 երկրի ղեկավարների և ներկայացուցիչների մասնակցությամբ Իսլամական համագործակցության կազմակերպության և Արաբական պետությունների լիգայի համատեղ արտահերթ գագաթնաժողովի մասնակիցները ՄԱԿ ԱԽ-ից պահանջել են ստեղծել հատուկ անկախ հանձնաժողով՝ Գազայի հատվածում Իսրայելի հանցագործությունների ուսումնասիրության համար, ասված է գագաթնաժողովի արդյունքում ընդունված հայտարարության մեջ։

«Ամենավճռական ձևով դատապարտում ենք սարսափեցնող և ցնցող հանցագործությունները, որ իրագործվել են Գազայի հատվածում իսրայելական օկուպացիոն բանակի կողմից, որոնք տեղավորվում են «ցեղասպանություն» հասկացության մեջ՝ այդ թվում՝ տեղում խաղաղ բնակիչների խոշտանգումները, մահապատիժները, զանգվածային հուղարկավորումները, բռնի անհետացումները, թալանն ու էթնիկ զտումները, որ հատկապես տեղի են ունենում Գազայի հատվածում վերջին մի քանի շաբաթում։ Որոշում է կայացվել կոչ անել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ ստեղծել անկախ և վստահելի միջազգային հանձնաժողով՝ այդ հանցագործությունները հետաքննելու համար, և լուրջ քայլեր ձեռնարկել՝ կանխելու ապացույցների քողարկումը և մեղավորներին պատասխանատվությանենթարկելու, նաև երաշխավորելու, որ նրանք չեն խուսափելու պատժից»,- ամփոփել են գագաթնաժողովի մասնակիցները։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում