ԱՄՆ-ն 3․75 միլիարդ դոլարի օգնություն կհատկացնի Ուկրաինային ու դաշնակից եվրոպական երկրներին
ԱՄՆ-ն 3․75 միլիարդ դոլարի օգնության փաթեթ կհատկացնի Ուկրաինային և եվրոպական դաշնակից ու գործընկեր երկրներին։
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին նշված է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հայտարարության մեջ։
«Այս օգնությունը ներառում է 2,85 միլիարդի հատկացում Պաշտպանության նախարարության պահուստային ֆոնդից և 225 միլիոն դոլար որպես օտարերկրյա ռազմական ֆինանսավորում ՝ երկարաժամկետ հնարավորություններ կառուցելու և ուկրաինական բանակի արդիականացմանը աջակցելու համար»,- նշել է Բլինքենը։
ԱՄՆ պետքարտուղարը հայտնել է, որ փաթեթը ներառում է 682 միլիոն դոլարի հատկացում եվրոպական այն երկրներին, որոնք ռազմական աջակցություն են տրամադրում Ուկրաինային։
Վերջում Էնթոնի Բլինքենը հավելել է, որ ԱՄՆ-ն կշարունակի աջակցել Ուկրաինային «որքան անհրաժեշտ լինի»։
Կարծիքներ