Աննա Հակոբյանը խնդրում է չաղտոտել և պահպանել բնությունը

Աննա Հակոբյանը խնդրում է չաղտոտել և պահպանել բնությունը

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում ներկայացրել է Լաստիվերից մոտ չորս կիլոմետր հեռավորության վրա գտնվող Օկոնի ջրվեժն ու մի քանի խորհուրդ տվել:

«Օկոնի ջրվեժ, Լաստիվերից (Ենոքավան) մոտ չորս կիլոմետր գետնիվեր։

Գետափով ճանապարհ չկա։ Լաստիվերի ճամփաբաժանից պետք է շարունակել աջով, Օկոնի կամրջից աջ՝ կածաններով գետնիվեր։

Խորհուրդ է տրվում ճամփա ընկնել ճամփորդական կոշիկներով և պատրաստված։ Ջրվեժի լճակում կարելի է լողալ։ Խնդրում ենք չաղտոտել և պահպանել բնությունը»,-ասված է գրառման մեջ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում