Հայտնաբերվել է կորոնավիրուսը չեզոքացնող 28 հակամարմին

Հայտնաբերվել է կորոնավիրուսը չեզոքացնող 28 հակամարմին

Քյոլնի համալսարանական հիվանդանոցի և գերմանական ինֆեկցիոն հետազոտությունների կենտրոնի մի խումբ գիտնականների հաջողվել է մեկուսացնել 28 հակամարմիններ, որոնք վնասազերծում են կորոնավիրուսը: «Մենք պլանավորել ենք մանրամասն ուսումնասիրել մարմնի իմունային արձագանքը վարակի նկատմամբ և միևնույն ժամանակ գտնել հակամարմիններ, որոնք կարող են օգտագործվել COVID-19- ի բուժման մեջ», - ասված է ծրագրի ղեկավար Ֆլորիան Քլեյնի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ: Փորձագետի խոսքով՝ հետազոտողների կողմից հայտնաբերված հակամարմինները կապում են պաթոգեն սպիտակուցը և թույլ չեն տալիս վիրուսին մուտք գործել առողջ բջիջների մեջ: Իսրայելացի գործընկերների հետ միասին՝ գերմանացի գիտնականներն ուսումնասիրել են  COVID-19 ունեցող ավելի քան 4 000 հիվանդների: Արդյունքում` հետազոտողները մասամբ վերծանել են հակամարմինների ձևավորման մեխանիզմը, վերակառուցել դրանք լաբորատորիայում և փորձարկեցլ այս սպիտակուցների արդյունավետությունը կորոնավիրուսի դեմ պայքարում: Այժմ փորձագետները շարունակում են ուսումնասիրել հակամարմինների բնութագրերը դեղագործական ընկերության Boehringer Ingelheim-ի հետ համատեղ: Նախատեսվում է, որ կլինիկական փորձարկումները կարող են սկսվել հենց այս տարվա սկզբին: Գիտնականները ընդունում են, որ վիրուսը չեզոքացնող հակամարմինները գործում են մի քանի շաբաթ և այս ժամանակահատվածում կարող են մարդուն պաշտպանել հիվանդությունից:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում