Մեքսիկայի ափերի մոտ 6,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

Մեքսիկայի ափերի մոտ 6,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

6,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Կալիֆորնիայի ծոցում՝ Մեքսիկայի ափերի մոտ։ Այս մասին կիրակի օրը հայտնել է ԱՄՆ երկրաբանական ծառայությունը։

Նրա խոսքով՝ ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Սան Խոսե դել Կաբո քաղաքից 144,5 կմ դեպի արևելք՝ մոտ 136 հազար բնակչությամբ։ Աղբյուրը գտնվել է 33 կմ խորության վրա։

Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ Ցունամիի նախազգուշացում չի հայտարարվել։ 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում