Հայաստանի հավաքականը խոշոր հաշվով պարտություն կրեց սեփական հարկի տակ
Երևանի Հանրապետական մարզադաշտում քիչ առաջ ավարտվեց ֆուտբոլի 2022թ․ աշխարհի առաջնության ընտրական փուլի Հայաստան – Հյուսիսային Մակեդոնիա հանդիպումը։ Գրանցվեց 0:3 հաշիվը` հօգուտ հյուրերի: Ինչպես արդեն տեղեկացրել էինք, առաջին խաղակեսում նախ գոլի հեղինակ դարձավ Ալեքսանդր Տրայկովսկին, այնուհետև Էնիս Բարդին կրկնապատկեց Հյուսիսային Մակեդոնիայի առավելությունը: Երկրորդ խաղակեսի ընթացքում Բարդին նաև անվրեպ իրացրեց 11-մետրանոց հարվածն ու դարձավ 3-րդ գոլի հեղինակը ևս։ Դրան հաջորդեցին նաև 4-րդ, 5-րդ գոլերը, և պարտությունը խոշոր հաշվով եղավ։
Կարծիքներ