Դամասկոսի մզկիթի մոտ տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհվել է մեկ և վիրավորվել առնվազն 15 մարդ
Դամասկոսի հարավում ականապատ մեքենայի պայթյունի հետևանքով առնվազն մեկ սիրիացի է զոհվել, ևս 15-ը վիրավորվել են: Al Mayadeen հեռուստաալիքի տվյալներով ՝ հարձակումը կատարվել է շիական Սեյիդ-Զեյնաբ մզկիթի մերձակայքում, պայթուցիկ սարքը եղել է տաքսիում։
Բժշկական աղբյուրների համաձայն՝ զոհերի թիվը կարող է աճել՝ հաշվի առնելով, որ մի քանի տուժածներ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց։ Նրանց թվում կան կանայք և երեխաներ։
Սա այս շաբաթվա երկրորդ ահաբեկչությունն է Սիրիայի մայրաքաղաքում շիա մզկիթի մոտ։
Կարծիքներ