Թուրքիայի Անթալիա նահանգում 4,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

Թուրքիայի Անթալիա նահանգում 4,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

Թուրքիայի հարավային Անթալիա նահանգում սեպտեմբերի 7-ի ցերեկը  4,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական ucsutun.com կայքը՝ հղում անելով Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչությանը (AFAD)։

Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչության (AFAD) փոխանցմամբ` երկրաշարժը գրանցվել է Անթալիա նահանգի Քումլուջա շրջանում։

Ստորգետնյա ցնցումները եղել են  26.02 կմ խորության վրա։

Նախնական տեղեկություններով՝ ավերածություններ և զոհեր չկան։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում