Աճուրդի է հանվել հազվագյուտ վարդագույն ադամանդ
Հոնկոնգում աճուրդի է հանվել հազվագյուտ վարդագույն ադամանդ: Գրեթե 16 կարատ քաշ ունեցող «Սակուրա» թանկարժեք քարի համար աճուրդի կազմակերպիչները հույս ունեն ստանալ մոտ 38 միլիոն դոլար:
Վարդագույն ադամանդները չափազանց բարձր արժեք ունեն, քանի որ հազվադեպ են հանդիպում։ Չորս տարի առաջ Նյու Յորքում 59 կարատանոց ադամանդը` «Վարդագույն աստղը», վաճառվել էր 71 միլիոնով: «Սակուրան» ավելի փոքր է, բայց ունի մանուշակագույնի երանգներով յուրահատուկ գույն, որը հնարավոր չէ արհեստականորեն ստանալ:
Կարծիքներ