Լե Պենը հաստատել է իր մասնակցությունը հունիսին Ֆրանսիայում կայանալիք խորհրդարանական ընտրություններին

 Լե Պենը հաստատել է իր մասնակցությունը հունիսին Ֆրանսիայում կայանալիք խորհրդարանական ընտրություններին

Ֆրանսիայի նախագահական ընտրությունների նախկին թեկնածու, ծայրահեղ աջ «Ազգային միավորում» կուսակցության առաջնորդ Մարին Լե Պենը հաստատել Է, որ իր թեկնածությունը կառաջադրի երկրի՝ հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններում: Այդ մասին գրում Է Figaro թերթը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Հրատարակության տվյալներով՝ Լե Պենը հաստատել Է Ֆրանսիայում խորհրդարանական ընտրություններին Պա դե Կալե հյուսիսային դեպարտամենտից իր թեկնածությունն առաջադրելու մտադրությունը: «Ազգային միավորում» կուսակցության առաջնորդը 2017 թվականից Պա դե Կալեի 11-րդ ընտրատարածքից Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Է: Ֆրանսիայում խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն երկու փուլով՝ հունիսի 12-ին եւ 19-ին:

Ապրիլի 24-ին Ֆրանսիայում կայացել Է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը: Պետության ղեկավարի պաշտոնի համար պայքարում Էին գործող նախագահ Էմանուել Մակրոնը եւ ծայրահեղ աջ «Ազգային միավորում» կուսակցության առաջնորդ Մարին Լե Պենը: Ֆրանսիայի ՆԳ նախարարության տվյալների համաձայն, քվեաթերթիկների 100 տոկոսը հաշվելուց հետո Մակրոնը ստացել Է ձայների 58,54 տոկոսը, Լե Պենը՝ 41,64 տոկոսը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում