Ուկրաինայում հակամարտության՝ միջուկայինի վերածվելու հիմքեր չկան. Պենտագոնը հակադարձել է Լավրովին
ԱՄՆ-ն պատճառ չի տեսնում, որ ուկրաինական հակամարտությունը վերածվի միջուկայինի, և չի փոխում իր զսպող ուժերի պատրաստության աստիճանը։
Այս մասին երեքշաբթի CNN-ի եթերում հայտարարել է Պենտագոնի խոսնակ Ջոն Քիրբին։
«Ես համաձայն եմ պարոն Լավրովի (Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրով) հետ, որ միջուկային պատերազմում հաղթողներ չեն կարող լինել և այն չպետք է սկսել։ Ուկրաինայում ներկայիս հակամարտությունն այդ (միջուկային) մակարդակին հասնելու պատճառ չկա։ Ինչպես ավելի վաղ ասացի, մենք շատ ուշադիր հետևում ենք իրավիճակին։Մենք չենք տեսնում որևէ բան, որը կստիպի մեզ փոխել մեր ռազմավարական միջուկային զսպման ուժերի պատրաստության աստիճանը, մեր երկիրը և մեր դաշնակիցներին պաշտպանելու մեր պատրաստակամությունը»,- ասել է նա։
Հիշեցնենք, որ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ռուսական Առաջին ալիքի եթերում ասել է, որ միջուկային պատերազմի ռիսկերն այժմ շատ իրական են, այդ վտանգը չի կարելի թերագնահատել, կան շատերը, որոնք պատրաստ են արհեստականորեն ուռճացնել այդ սպառնալիքը:
Կարծիքներ