ՃՏՊ Մարտունի-Գավառ ճանապարհին.կան զոհեր.ԱԻՆ

ՃՏՊ Մարտունի-Գավառ ճանապարհին.կան զոհեր.ԱԻՆ

Մարտունի-Գավառ ավտոճանապարհի 8-րդ կմ-ին նոյեմբերի 26-ին` ժամը 01:46-ին Լիճք գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար: Ինչպես  տեղեկացրին արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:  Պարզվել է, որ բախվել են «BMW» (վարորդ՝ Վ. Դ., ծնված 2003 թ.) և «Volkswagen Golf» (վարորդ՝ Հ. Մ., ծնված 1991 թ.) մակնիշների ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը և ուղևոր Ս. Ա.-ն (ծնված 1997 թ.) տեղի ուժերով դուրս են բերվել «BMW» մակնիշի ավտոմեքենայից․ տուժածները հոսպիտալացվել են Մարտունու ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր:

Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ «BMW» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել ուղևոր Գ. Վ.-ի (ծնված 1989 թ.), իսկ «Volkswagen Golf» մակնիշի ավտոմեքենայից՝ վարորդի, ուղևոր Ս. Ժ.-ի (ծնված 1993 թ.) և անձը չպարզված քաղաքացու դիերը: