Հրշեջները մարել են Գյումրու «ԼՈՖԹ» ժամանցային կենտրոնում բռնկված հրդեհը

Հրշեջները մարել են Գյումրու «ԼՈՖԹ» ժամանցային կենտրոնում բռնկված հրդեհը

«ՍՈՍ ՍԻՍԹԵՄՍ» հակահրդեհային ազդարարման համակարգով նոյեմբերի 26-ին` ժամը 13:50-ին  ազդանշան է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Գորկու 50/4 հասցեում գտնվող «ԼՈՖԹ» ժամանցային կենտրոնում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:09-ին, մարվել՝ 14:22-ին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում