Արտակարգ իրավիճակների նախարարության մարզային փրկարարական վեց վարչություն համալրվել է «UAZ Patriot» մակնիշի նոր ավտոմեքենաներով
Արտակարգ իրավիճակների նախարարության մարզային փրկարարական վեց վարչություն համալրվել է «UAZ Patriot» մակնիշի նոր ավտոմեքենաներով:
Փոխադրամիջոցները ձեռք են բերվել կառավարության կողմից 2022 թվականի հուլիսին ԱԻՆ-ին տրամադրած 1,2 միլիարդ դրամից առանձնացված գումարով: Հատկացման մի մասը տրամադրվել է գերատեսչության տարբեր ստորաբաժանումների շենք-շինությունների բարեկարգման, վերանորոգման և հիմնանորոգման նպատակով:
Ընդհանուր առմամբ գնվելու է «UAZ Patriot» մակնիշի 19 նոր ավտոմեքենա՝ 8 սովորական, 11-ի փիքափ թափքով: Ձեռք բերված 8 ավտոմեքենաներից 6-ը բաշխվել են Արմավիրի, Արագածոտնի, Շիրակի, Կոտայքի, Լոռու և Վայոց ձորի մարզային փրկարարական վարչությունների միջև:
Ավտոմեքենաները վարչության պետերին հանձնվել են ԱԻՆ շարահրապարակում՝ փրկարար ծառայության տնօրենի տեղակալներ Տիգրան Պետրոսյանի և Կարապետ Մանուկյանի գլխավորությամբ:
Վերոնշյալ մարզերում «UAZ Patriot»-ներն օգտագործվելու են կենցաղային բնույթի կանչերը սպասարկող հրշեջ ավտոմեքենաների փոխարեն: Մարզային ստորաբաժանումների համալրումը կրում է շարունակական բնույթ։
Կարծիքներ