Կրիշտիանու Ռոնալդուն կարող է տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի»

Կրիշտիանու Ռոնալդուն առաջիկայում կարող է լքել «Յուվենտուսը»: Տեղեկություն է տարածվել, որ պորտուգալացին քննարկել է իր հնարավոր տեղափոխությունը «Մանչեսթեր Սիթի» թուրինյան ակումբի որոշ խաղացողների հետ:
Երեկ ֆրանսիական L’Equipe պարբերականը հայտնել էր, որ Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կարող է տեղափոխվել Անգլիա: Աղբյուրի հաղորդմամբ, նա ցանկանում է մինչև տրանսֆերային պատուհանի փակվելը տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի»:
Հիշեցնենք, որ Ռոնալդուն Թուրինում է 2018 թ-ից: Ա սերիայի նախորդ առաջնությունում խփած 29 գոլով Ռոնալդուն դարձել էր լավագույն ռմբարկու:
Կարծիքներ