Ճապոնիան և Ուկրաինան հուշագիր են ստորագրել ուկրաինական ենթակառուցվածքների վերականգնման վերաբերյալ

Ճապոնիան և Ուկրաինան հուշագիր են ստորագրել ուկրաինական ենթակառուցվածքների վերականգնման վերաբերյալ

Ճապոնիան և Ուկրաինան ստորագրել են համագործակցության հուշագիր ուկրաինական ենթակառուցվածքների վերականգնման ոլորտում՝ ներառյալ 2011 թվականի երկրաշարժից և ցունամիից հետո իրենց ձեռք բերած ճապոնացի մասնագետների փորձի օգտագործումը։ Այս մասին երկուշաբթի հաղորդվում է Ճապոնիայի վերակառուցման վարչության կայքում։

Փաստաթուղթը ստորագրել են վերակառուցման նախարար Հիրոմիչի Վատանաբեն և Ուկրաինայի վերակառուցման գծով փոխվարչապետ՝ համայնքների, տարածքների և ենթակառուցվածքների զարգացման նախարար Ալեքսանդր Կուբրակովը, ով այցով գտնվում է Ճապոնիայում։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում