Տյումենի մարզում քովիդի դեպքերի աճի տեմպը նվազել է չորս անգամ
Դիտարկումների վերջին շաբաթվա ընթացքում Տյումենի մարզում COVID-19-ով հիվանդացության աճի տեմպերը նվազել են չորս անգամ։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել են մարզային օպերատիվ շտաբում։
«Տյումենի մարզում COVID-19-ով հիվանդացության աճի տեմպերը նվազել են չորս անգամ: Նոյեմբերի 1-ից 7-ը, հիվանդացության աճը կազմել է 3%, նոյեմբերի 8-ից 14-ը` 0,7%»,- ասված է հաղորդագրության մեջ։
Ինչպես պարզաբանել է Ռոսպոտրեբնադզորի տարածաշրջանային բաժնի ղեկավար Գալինա Շարուխոն, նախորդ շաբաթվա վերջում երեխաների շրջանում covid-ի դեպքերը նվազել են 37%-ով՝ դպրոցական արձակուրդների երկարաձգման և հեռավար ուսուցման ներդրման արդյունքում։
Անցած մեկ օրվա ընթացքում մարզում գրանցվել է վարակման 347 դեպք, ընդհանուր առմամբ, համաճարակի սկզբից գրանցվել է 75963 դեպք, ապաքինվել է 59988 մարդ, պատվաստումների ամբողջական կուրս անցել է 685576-ը։
Կարծիքներ