Կիմ Չեն Ընը մեկ ամսվա ընթացքում առաջին անգամ հայտնվել է հանրության առաջ
ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընը այցելել է երկրի հյուսիս-արևմուտքում գտնվող Սամջիյոն քաղաք, որտեղ ընթանում է հանրապետության ժամանակակից քաղաքի ամենամեծ շինարարությունը։ Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Կորեայի Կենտրոնական հեռագրական գործակալությանը:
Կիմ Չեն Ինը այցելել է Սամջիյոն քաղաք՝ անձամբ ծանոթանալու շինարարության երրորդ՝ վերջին փուլի ընթացքին։
Սա պետության ղեկավարի առաջին հրապարակային ելույթն է ավելի քան մեկ ամսվա ընթացքում, նշում է գործակալությունը։ Վերջին անգամ ԿԺԴՀ-ի ղեկավարը ելույթ է ունեցել հոկտեմբերի 11-ին Փհենյանի պաշտպանական ցուցահանդեսում։
ԿԺԴՀ ղեկավարությունը մեծ ուշադրություն է դարձնում Ժողովրդական Հանրապետության ամենամեծ շինարարական նախագծի առաջընթացին։ Կիմ Չեն Ընը պարբերաբար այցելում է այս շրջան, որը գտնվում է սուրբ Պեկտուսան լեռան ստորոտին։
Կարծիքներ