Եվրախորհրդարանը հաստատել է 2021 թվականի ԵՄ բյուջեն

Եվրախորհրդարանը հաստատել է 2021 թվականի ԵՄ բյուջեն

Եվրախորհրդարանը հաստատել է Եվրամիության՝ հաջորդ տարվա բյուջեն 164.3 մլրդ եվրոյի չափով՝ ըստ եկամուտների, եւ 166.1 մլրդ եվրոյի չափով՝ ըստ ծախսերի: Այդ մասին ասվում է Եվրահանձնաժողովի տարածած հայտարարության մեջ: Բյուջեն հաստատվել է 540 «կողմ», 77 «դեմ» եւ 70 «ձեռնպահ» ձայների հարաբերակցությամբ:

«Խորհրդարանը հաստատել է  2021 թվականի Եվրամիության բյուջեն: Դրա եկամտային մասը կազմում է 164.3 մլրդ եվրո, իսկ ծախսերը՝ 166.1 մլրդ եվրո»,-նշված է փաստաթղթում:

2021 թվականի բյուջեն կդառնա ԵՄ յոթամյա նոր ֆինանսական ցիկլի (2021-2027թթ.) առաջին տարեկան բյութեն: Այդ ընթացքում ԵՄ բյուջետային պլանի ընդհանուր ծավալը կազմել է 1,07 տրիլիոն եվրո, դեռ ավելին, ԵՄ երկրները մտադիր են ներգրավել վարկերի տեսքով 750 մլրդ եվրո համավարակից հետո ԵՄ վերականգնման հիմնադրամում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում