Արմեն Գրիգորյանը կարևորել է ԵԱՀԿ համանախագահող երկրի՝ Լեհաստանի դերը տարածաշրջանային կայունությանը նպաստելու գործում

Արմեն Գրիգորյանը կարևորել է ԵԱՀԿ համանախագահող երկրի՝ Լեհաստանի դերը տարածաշրջանային կայունությանը նպաստելու գործում

Լեհաստանի Հանրապետություն աշխատանքային այցի շրջանակներում ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է անվտանգության, ամերիկյան, ասիական և արևելյան քաղաքականության հարցերով պետքարտուղարի տեղակալ Մարչին Պշիդաչի հետ:

Այս մասին տեղեկացնում է ԱԽ գրասենյակը։

Զրուցակիցները գոհունակություն են հայտնել ինչպես վերջին շրջանում ակտիվացած երկկողմ փոխայցելությունների, այնպես էլ տարբեր միջազգային հարթակների շրջանակներում երկկողմ հանդիպումների վերաբերյալ:

Անդրադառնալով տարածաշրջանային օրակարգի մի շարք հարցերի՝ ԱԽ քարտուղարը զրուցակցի խնդրանքով ներկայացրել է անվտանգային իրավիճակի վերաբերյալ Հայաստանի գնահատականներն ու մոտեցումները:

Երկուստեք կարևորվել է Լեհաստանի որպես ԵԱՀԿ համանախագահող երկրի դերակատարումը տարածաշրջանային կայունությանը նպաստելու գործում: Կողմերը նաև քննարկել են երկկողմ հետաքրքրության շրջանակին անչվող այլ հարցեր:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում