Չավիին կարող են որակազրկել 2-4 խաղով
Չավին ու Ռաֆինյան կարող են որակազրկվել «Խետաֆեի» դեմ խաղում (0:0) խաղադաշտից հեռացվելու համար: Գրում է Armsport.am-ը։
Առաջին խաղակեսում «Բարսայի» եզրային խաղացողը հեռացվեց խաղադաշտից՝ արմունկով հարվածի պատճառով՝ Գաստոն Ալվարեսի քունքին: Կատալոնացի մարզիչը ևս երկրորդ խաղակեսում կարմիր քարտ է ստացել մրցավար Սեզար Սոտո Գրադոյից՝ մրցավարների հետ վիճաբանության համար։
Ինչպես հայտնում է Mundo Deportivo-ն, Ռաֆինյան որակազրկվելու է նվազագույնը երկու, առավելագույնը՝ երեք խաղով:
Չավին կարող է առնվազն երկու խաղի որակազրկում ստանալ մրցավարների հետ վիճաբանության համար։ Սակայն Diario Sport-ը նշում է, որ խաղից հետո արած մեկնաբանությունների պատճառով, որի ժամանակ Չավին մրցավարների աշխատանքը «բացարձակ խայտառակություն» է անվանել, պատիժը կարող է հասնել 4 խաղի։
Կարծիքներ