Ֆրանսիայում բնակվող դպրոցական աղջիկն ասել է, որ իր ստի պատճառով են գլխատել ուսուցիչ Պատիին
Փարիզի դպրոցներից մեկի 13-ամյա ուսանողուհին ասել է, որ իր ստի պատճառով են անցած աշնանը գլխատել պատմության ուսուցիչ Սամուել Պատիին, և որ ինքը այդ սուտը տարածել է հոր կողմից գովասանքի արժանանալու համար: Այդ մասին հայտնում է Fox News- ը:
Աղջկա խոսքով, որի անունը չի նշվում անչափահաս տարիքի պատճառով, ինքը ստել է դպրոցում կատարվածի մասին:
Ի սկզբանե նա պնդում էր, որ 47-ամյա ուսուցիչը մահմեդական երեխաներին խնդրում է թողնել դասը, եթե նրանք չեն ցանկանում խոսքի ազատության թեմայով դասի ժամանակ նայել իրենց մարգարե Մուհամեդի ծաղրանկարը:
Ուսանողուհին ավելի ուշ պատմել է իր հորը, որ երկու օրով իրեն դասերից հեռացրել են այն բանից հետո, երբ ինքը քննադատել է Պատիին «ստորացուցիչ ծաղրանկարները» ցույց տալու ժամանակ մահմեդական երեխաներին այլ դասարան ուղարկելու համար: Դեռահասի այս խոսքերից հետո նրա հայրը բողոք է ներկայացրել ուսուցչի դեմ, և սոցիալական ցանցերում սկսվել է ուսուցչի գործողությունների դեմ արշավ: Արդյունքում ուսուցչին գլխատել են:
Կարծիքներ