Պատանեկան ԵԱ․ Տիգրան Հովսեփյանը կամային հաղթանակի հասավ ռումինացի Անդրեյ Ջեհբանի նկատմամբ

Պատանեկան ԵԱ․ Տիգրան Հովսեփյանը կամային հաղթանակի հասավ ռումինացի Անդրեյ Ջեհբանի նկատմամբ

Էրզրումում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի պատանիների առաջնությունում Հայաստանը տարավ երրորդ հաղթանակը։

50 կգ քաշային Տիգրան Հովսեփյանը  կամային հաղթանակի հասավ ռումինացի Անդրեյ Ջեհբանի նկատմամբ։ Առաջին ռաունդում  5։0 հաշվով հաղթեց հայ մարզիկը, բայց երկրորդում  ռումինացին ակտիվացավ ու առավելության հասավ 4։1 հաշվով։ Վճռորոշ ռաունդում Տիգրանը, դրսևորելով կամային բարձր որակներ, պարտության մատնեց մրցակցին, այս մասին հաղորդագրություն է տարածվել ՀԲՖ-ի Ֆեյսբուքի էջում։

Այսօր երեկոյան մրցահերթում Հայաստանն ունի ևս երկու ներկայացուցիչ։ Ռինգ դուրս կգան 46 կգ քաշային Էրիկ Ապերյանն ու 57 կգ քաշային Ալեն Ստեփանյանը, որը կանցկացնի իր երկրորդ մենամարտը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում