«Յուվենթուս»-ը մոտ է Մեմֆիս Դեպայի տրանսֆերը ձեռք բերելուն

«Յուվենթուս»-ը մոտ է Մեմֆիս Դեպայի տրանսֆերը ձեռք բերելուն

Թուրինի «Յուվենթուս»-ն առաջիկա օրերին պաշտոնական առաջարկ կներկայացնի «Բարսելոնա»-ին՝ Մեմֆիս Դեպայի տրանսֆերային իրավունքները ձեռք բերելու հարցով:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ֆուտբոլային ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն՝ շեշտելով, որ ֆուտբոլիստի և թուրինյան ակումբի միջև բանավոր համաձայնությունը շատ մոտ է կողմերի միջև պայմանագրի վերածվելուն: «Բանակցություններն այս պահին առանցքային փուլում են»,- «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Ռոմանոն:

Նշվում է, որ Դեպայը «Բարսելոնա»-ի հետ պայմանագիր կխզի միայն այն ժամանակ, երբ «Ֆուվենթուս»-ի հետ պայմանագիրը ստորագրված կլինի:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում