Անգլիական Պրեմիեր Լիգա. «Վեսթ Հեմը» արդյունավետ խաղում հաղթեց «Չելսիին»

Անգլիական Պրեմիեր Լիգա. «Վեսթ Հեմը» արդյունավետ խաղում հաղթեց «Չելսիին»

Ֆուտբոլի Անգլիայի առաջնության 32-րդ տուրի շրջանակում «Վեսթ Հեմը» ընդունել էր «Չելսիին»։

Հանդիպման հաշիվը բացվեց առաջին կեսի վերջնամասում։ 42-րդ րոպեին «Չելսիի» բրազիլացի վինգեր Վիլիանը անվրեպ իրացրեց 11-մետրանոց հարվածը։ Մինչև ընդմիջման գնալը տանտերերը հետ բերին կորցրածը։ 45+2 րոպեին աչքի ընկավ Տոմաշ Սոուչեկը։

Երկրորդ կեսի մեկնարկում՝ 51-րդ րոպեին «Վեսթ Հեմն» առաջ անցավ հաշվի մեջ։ Գոլի հեղինակ դարձավ Մայքլ Անտոնիոն։ 72-րդ րոպեին Վիլիանը տուգանայինից իրացրած գերազանց հարվածով հավասարեցրեց հանդիպման հաշիվը։ 89-րդ րոպեին Դևիդ Մոյեսի սաները կարողացան հաղթանակ կորզել։ Հաղթական գնդակը իր անվան դիմաց գրանցեց Անդրեյ Յարմոլենկոն։ «Վեսթ Հեմը» հաղթեց 3-2 հաշվով։

Այս արդյունքից հետո «Չելսին» մնում է վաստակած 54 միավորով ու 4-րդն է մրցաշարային աղյուսակում։ «Վեսթ Հեմը» 30-ի հասցնում միավորների քանակը ու 16-րդն է մրցաշարային աղյուսակում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում