Սաուդյան Արաբիան 168 տոննա մարդասիրական օգնություն է ուղարկել Ուկրաինայի ժողովրդին
Երկու օդանավ Սաուդյան Արաբիայից 168 տոննա մարդասիրական օգնություն է հասցրել Ռժեշովի օդանավակայան՝ նախատեսված Ուկրաինայի բնակիչների համար։ Այս մասին ուրբաթ հայտնել է Սաուդյան Արաբիայի մամուլի գործակալությունը (SAP) :
Նրա խոսքով՝ Սաուդյան Արաբիայի ուղարկած հումանիտար բեռը բաղկացած է շինանյութերից, էլեկտրական գեներատորներից և դեղամիջոցներից։
Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարար Ֆեյսալ բեն Ֆարհան Ալ Սաուդը փետրվարի 26-ին իր առաջին այցն է կատարել Ուկրաինա՝ երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից հետո։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպմանը հաջորդած մամուլի ասուլիսում նա ասել է, որ «թագավորությունը շահագրգռված է աջակցել ցանկացած նախաձեռնության, որը կօգնի նվազեցնել լարվածությունը և հասնել խաղաղության»։
Թագավորության արտգործնախարարը հայտարարել է Ուկրաինային որպես մարդասիրական օգնություն 410 մլն դոլար հատկացնելու որոշման մասին։ Էր-Ռիադը և Կիևը ստորագրել են մի շարք համաձայնագրեր, այդ թվում՝ փոխըմբռնման հուշագիր, որը նախատեսում է Ուկրաինային նավթամթերքի մատակարարում մոտ 300 միլիոն դոլարի չափով, մնացած միջոցները՝ մոտ 100 միլիոն դոլար, կուղղվեն ծրագրի իրականացմանը։
Կարծիքներ