Ճապոնական ընկերությունը գարեջրի ուտելի բաժակներ է ստեղծել՝ նվազեցնելու համար պլաստիկե թափոնների քանակը

Ճապոնական ընկերությունը գարեջրի ուտելի բաժակներ է ստեղծել՝ նվազեցնելու համար պլաստիկե թափոնների քանակը

Ճապոնական Asahi Breweries գարեջրագործական ընկերությունը ստեղծել և վաճառքի է հանել Mog Cup անունն ստացած ուտելի բաժակները, որպեսզի նվազեցնի պլաստիկե թափոնների քանակը:

Ինչպես փոխանցում է Lenta.ru-ն՝ հղում անելով ընկերության հաղորդագրությանը, բաժակները պատրաստված են կարտոֆիլային օսլայից: Արտադրողը վստահեցնում է, որ բաժակները կարող են մոտ մեկ ժամ պահել սենյակային ջերմաստիճանի հեղուկը:

Ըմպանակների տարողունակությունը տարբեր է, այն ներկայացվել է երեք չափսով: Բացի այդ, բաժակները տարբեր համեր ունեն. օրինակ՝ հնարավոր է ձեռք բերել շոկոլադի կամ կրեկերի համով տարբերակները: Բաժակները վաճառվում են 10 օրինակով, հավաքածուն արժե 1150 իեն (10.60 դոլար):

Հետևեք մեզ նաև Տելեգրամում