Ֆրանսիայում վերջին 1 օրում կորոնավիրուսի հետևանքով զոհվել է ավելի քան 300 մարդ, վարակվել՝ 6.4 հազարը. RT
Ֆրանսիայում վերջին 1 օրվա ընթացքում հաստատվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 6000 դեպք: Այս մասին հայտնում է RT-ն՝ հղում տալով երկրի սանիտարական ծառայության կայքին:
Նշվում է, որ 1 օրում ընդհանուր առմամբ հաստատվել է վարակման 6471 դեպք:
Գրանցված դեպքերի ընդհանուր թիվը կազմում է 4 078 133: Վերջին 24 ժամում մահացել է Covid-19-ով վարակված 333 մարդ, համավարակի ողջ ընթացքում Ֆրանսիայում մահերի թիվը կազմել է 90 788:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ֆրանսիան և Իտալիան ժամանակավորապես դադարեցնում են AstraZeneca պատվաստանյութի կիրառումը:
Կարծիքներ