Հուլիսի 17-ին կանցկացվի «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» ՊՈԱԿ-ի ռեկտորի թափուր պաշտոնի մրցույթը. ԿԳՄՍՆ
Հուլիսի 17-ին կանցկացվի «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» ՊՈԱԿ-ի ռեկտորի թափուր պաշտոնի մրցույթը։ Այս մասին հայտարարություն է տարածել ԿԳՄՍՆ-ն։
«Տեղեկացնում ենք, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան միջնորդություն էր ներկայացրել թիվ ԵԴ/19554/2/20 եւ թիվ ԵԴ/19625/02/20 քաղաքացիական գործերով հայցի ապահովման միջոցը վերացնելու մասին, որը դատարանը սույն թվականի հուլիսի 16-ին բավարարել է։
Ըստ այդմ՝ «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» ՊՈԱԿ-ի ռեկտորի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթը կանցկացվի վաղը՝ 17.07.2020 թ. ժամը 12:00-ին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում (հասցե՝ Նալբանդյան 128)»,- ասվում է հայտարարության մեջ։
Կարծիքներ