Այո՛, Արցախը, այո՛, Սփյուռքը շարունակությունն են Հայաստանի. Արամ Ա կաթողիկոս
Արամ Առաջին կաթողիկոսը իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ մեջբերելով 2011-ին Հայաստանի անկախության 20-ամյակին նվիրված իր պատգամից։ Մեջբերումը՝ ստորև․
«Այո՛, Արցախը շարունակությունն է Հայաստանի. այո՛, Սփյուռքը շարունակությունն է Հայաստանի: Մենք պիտի բոլորովենք Հայաստանի շուրջ՝ Հայաստանը նկատելով մեր կյանքի ամեն բանից վեր, մեր սրբության սրբոցը։
Հայաստանի հզորացումը, Հայաստանի անկախության ամրապնդումը յուրաքանչյուր հայի եւ ամբողջ հայության կյանքի նշանաբանը, կյանքի ճանապարհը պետք է դառնա», – գրել է Կիլիկիայի կաթողիկոսը։
Կարծիքներ