Ղազախստանում կալանավորել են պաշտպանության նախկին նախարարին

Ղազախստանում կալանավորել են պաշտպանության նախկին նախարարին

Ղազախստանի մայրաքաղաքի մասնագիտացված միջշրջանային քննչական դատարանը փետրվարի 22-ին վճիռ Է կայացրել երկրի պաշտպանության նախկին նախարար Մուրատ Բեկտանովին երկու ամսով կալանավորելու մասին, որն ավելի վաղ ձերբակալվել Էր հունվարյան անկարգությունների շրջանում անգործության կասկածանքով:

Այդ մասին հաղորդել Է դատարանի մամուլի ծառայությունը: Փետրվարի 20-ին Ղազախստանի Գլխավոր դատախազության աշխատակիցները ձերբակալել են պաշտպանության նախկին նախարարին, որին կասկածում են անգործության մեջ անցյալ ամսվա սկզբի անկարգություննեի շրջանում: Օրենսդրության համաձայն՝ «Իշխանության անգործություն» հոդվածով պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեկան պարտականությունները չկատարելը, որը հանգեցնում Է ծանր հետեւանքների, պատժվում Է ազատազրկմամբ չորսից մինչեւ ութ տարի ժամկետով:

Այդ նույն գործողությունները, որոնք կատարվում են մարտական իրադրությունում, պատժվում են ազատազրկմամբ հինգից մինչեւ տասը տարի ժամկետով: Հունվարի 11-ին Ղազախստանի նախագահ Քասիմ Ժոմարտ Տոկաեւը հաստատել Է նոր կառավարությունը: Բեկտանովն այն ժամանակ պահպանել Է պաշտոնը, սակայն արդեն հունվարի 19-ին նրան փոխարինել Է Ռուսլան Ժակսիլիկովը: Բացատրելով այդ որոշումը՝ պետության ղեկավարը հայտարարել Է, որ չափազանց անվստահ եւ աննախաձեռնող ղեկավարման պատճառով բանակը հունվարյան իրադարձությունների ժամանակ չի կատարել առաջադրված խնդիրները, իսկ նախարարը չի դրսեւորվել հրամանատարական հատկանիշներ:

Հունվարի սկզբին Ղազախստանում տեղի ունեցան զանգվածային անկարգություններ, դրանց մասնակիները հարձակվեցին ոստիկանների եւ զինվորականների վրա: Տոկաեւը հայտարարեց պետական հեղաշրջան փորձի մասին եւ օգնության դիմեց  Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ): Հունվարի 7-ին իրադրությունը հաջողվեց կայունացնել, հունվարի 19-ին ամբողջ երկրում վերացվեց արտակարգ դրության ռեժիմը: Իշխանությունների տվյալներով՝ այդ իրադարձությունների  հետեւանքով զոհվել Է 225 մարդ, ավելի քան 4,5 հազարը տուժել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում