ԱԻՆ-ում ռադիոկապի միջոցների օգտագործման կարգի դասընթաց է անցկացվել

ԱԻՆ-ում ռադիոկապի միջոցների օգտագործման կարգի դասընթաց է անցկացվել

ԱԻՆ ՓԾ տնօրեն Արմեն Գասպարյանի հանձնարարականով, այսօր՝ սեպտեմբերի 10-ին, անց է կացվել դասընթաց ռադիոկապի միջոցների օգտագործման կարգի ուսուցման վերաբերյալ:

ԱԻՆ-ից հայտնում են, որ տեսակոնֆերանսին մասնակցել են Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչությունների ներկայացուցիչները: Կարևորելով նորագույն տեխնոլոգիաների կիրառումը ԱԻՆ Փրկարար ծառայության ստորաբաժանումներում՝ դասընթացը նպատակ ունի կատարելագործել կապի սարքավորումների օգտագործման հմտությունները։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում