Քանի որ հեղափոխության ընտրազանգված չեն հավաքել, իրենք գնում են ապստամբության, հրահրում են վեճեր. Արամ Սարգսյան
Արցախը փրկելու համաւր պետք է գնալ և ապրել Արցախում: Այս դեպքում ընդդիմության կարգախոսը պետք է լիներ ոչ թե «Զարթիր լաո», այլ պետք է լիներ «Քելե լաո»:
Այս մասին «Առաջին ալիքի» եթերում ասաց «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Զավենի Սարգսյանը։
«Եթե իրենք ուզում են Արցախը փրկեն, իսկ իրենք լուրջ հնարավորություններ ունեցող մարդիկ են, նյութական լուրջ բազայով, Ռուսաստանի նախագահը իրենց ընկերն է, Արցախի նախագահ են եղել, թող գնան Արցախ, ոգևորեն Արցախի ժողովրդին, թող մասնակցեն բանակաշինությանը մասնակցեն, տնտեսության մեջ ներդրում անեն, դա կլինի Արցախը փրկել: Թե չէ Երևանի կենտրոնում Արցախը փրկելու հայրենասիրությունը ես չեմ հասկանում»,-ասաց Սարգսյանը:
Քաղաքական որևէ ենթատեքստ չեն ասում, որ աշխարհի համար ընկալելի լինեն: Քաղաքական ուժը, որը հանրահավաք է անում, հասարակությանը եթե ասելու բան ունի, ուրեմն աշխարհին էլ ասելու բան ունի: Իսկ իրենք ինչ են ասում աշխարհին:
«Իրենք անընկալելի, մարգինալ խմբակ են, որ գործում են փողոցում՝ սեփական իրավունքները բարձրաձայնելով բոլորի իրավունքները ոտնահարելով՝ միջպետական ճանապարհ են փակում, Երևանի կենտրոնն են փակում, մարդկանց ներվայնացնում են»,-հայտարարեց «Հանրապետություն» կուսակցության ղեկավարը:
Ըստ Արամ Սարգսյանի, եթե ընդդիմության մեջ կա մեկը, որն ուզում է գալ իշխանության, ապա հստակ պետք է գիտակցի, որ գնալու է Թուրքիայի հետ բանակցությունների: Դա իր օրակարգում ունեցել է և Ռոբերտ Քոչարյանը, և Սերժ Սարգսյանը:
«Հիմա, երբ թրքացումը ընդունում են որպես վիրավորանք, ինչպես են պատկերացնում բանակցությունը նույն Թուրքիայի հետ: Այսինքն, իրենք որ բանակցում էին, թրքացում չէր, իրենցից բացի ով գնա բանակցության, թրքացում է:
Ով է ասում, որ իրենք որ բանակցում էին առանց նախապայմանի էր, իսկ էսօրվա բանակցությունը պայմանով է»,-ասաց Սարգսյանը:
Արամ Սարգսյանի կարծիքով, ընդդիմությունը կտրվել է իրականությունից, ընկել խաբկանքի մեջ, և հընթացս գործողույթուններ է մշակում:
«Բոլորս գիտենք, որ հեղափոխության համար 100-150.000 մարդ է պետք, ինչն ունենա աճողական միտումով: Այն ինչը ունեցավ Նիկոլ Փաշինյանը 2018-ի ապրիլի 24-ից առաջ ընկած ժամանակահատվածում, երբ էսկալացիան գնում էր: Հիմա նման իրավիճակ չկա: Իրենք հավաքեցին 10.000-12.000 մարդ: Ծիծաղելի է այդ թվով իշխանափոխություն ուզել: Հիմա որևէ օլիգարխ եթե ուզի, օրինակ Սամվել Ալեքսանյանը, վաղը 12.000 մարդ իր աշխատակիցներին փողոց կհանի մի աշխատավարձ լրացուցիչ տալով։ Ու անընդհատ իշխանություն փոխվի՞: Դա անհնար է:
Հիմա քանի որ հեղափոխության ընտրազանգված չեն հավաքել, իրենք գնում են ապստամբության, հրահրում են վեճեր, հրում են ոստիկաններին, մայթով անցնողներին, են վարորդներին վիրավորում։ Սրանո՞վ են Հայաստանն ուժեղացնում, իրենք հակաժողովրդական են բառի բուն իմաստով,-հայտարարեց Արամ Սարգսյանը:
Կարծիքներ