Ռումինիայի խորհրդարանը որոշել է լուծարել Ռուսաստանի և Բելառուսի հետ բարեկամական խմբերը
Ռումինիայի խորհրդարանը մայիսի 3-ին երկու պալատների պատգամավորների համատեղ նիստում որոշել է լուծարել Ռուսաստանի և Բելառուսի հետ բարեկամական խմբերը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Agerpres-ին։
«Մայիսի 3-ին Պատգամավորների պալատի և Սենատի համատեղ լիագումար նիստում հավանություն է տրվել Ռուսաստանի Դաշնության և Բելառուսի հետ պատգամավորական բարեկամական խմբերի լուծարմանը»,- հայտնում է գործակալությունը։
Միջխորհրդարանական միության ռումինական խումբը հանդես է եկել երկու բարեկամական խմբերի լուծարման առաջարկով։ Այն խորհրդարանի մշտական բյուրոյին տեղեկացրել է, որ իշխող կոալիցիոն կուսակցությունները դուրս են բերել իրենց պատգամավորներին այդ խմբերից։
Կարծիքներ