Վթարի է ենթարկվել Արթուր Վանեցյանի որդին
Ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Տիգրան Մեծի պողոտայում բախվել են Երևանի բնակիչ 22-ամյա Արտյոմ Վանեցյանի վարած Mercedes մակնիշի և Արմավիրի մարզի բնակիչ 36-ամյա Մելիք Բադալյանի վարած Kia մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարից ժամեր անց Արտյոմ Վանեցյանը, բժշկական օգնություն ստանալու նպատակով, դիմել է «Նաիրի» բժշկական կենտրոն։ Աղբյուրի տեղեկություններով՝ պարեկները Մ. Բադալյանի մոտ հայտնաբերել են կասկածելի թմրամիջոց։ Նա հայտարարել է, որ հայտնաբերված կաթոցիչով ինքն օգտագործել է «մարիխուանա» տեսակի թմրամիջոց։
Թմրանյութի հայտնաբերման փաստով ձևակերպված փաստաթղթերը փոխանցվել են քննչական բաժին։ Նշվում է, որ Արտյոմ Վանեցյանն Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն, գեներալ-մայոր, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի որդին է։
Կարծիքներ