Իսրայելական բանակը հաղորդել է Հորդանան գետի արեւմտյան ափի ռազմական հենակետի մոտ փոխհրաձգության մասին

Իսրայելական բանակը հաղորդել է Հորդանան գետի արեւմտյան ափի ռազմական հենակետի մոտ փոխհրաձգության մասին

Անհայտ գրոհայինները կրակել են Հորդանան գետի ափին գտնվող իսրայելական զինվորական դիրքի վրա, իսկ հարձակվողներին որոնելու ընթացքում փոխհրաձգություն է տեղի ունեցել զինված կասկածյալների հետ։ Այս մասին հայտնում է Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը։

Այսօր ավելի վաղ տեղեկություն էր ստացվել Շուվեյկա գյուղի մերձակայքում գտնվող զորամասի գնդակոծման մասին։ Զինվորականները սկսել են կրակողներին որոնել, հարձակվողները կրակ են բացել և պայթուցիկ սարք նետել զինվորների ուղղությամբ, որոնք պատասխանել են մարտական ​​փամփուշտներով,- ասվում է հաղորդագրության մեջ։

Իսրայելական կողմից զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չկան, հավելել են մամուլի ծառայությունից։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում