Կա հակասություն մեր դիրքորոշումներում. նոր պաշտպանները ևս չեն շարունակի Գայանե Հակոբյանի պաշտպանությունը
Քիչ առաջ Գայանե Հակոբյանի պաշտպանները դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասացին, որ իրենց ու իրենց վստահորդի միջև դիրքորոշման փոփոխություն է եղել. այլևս չեն իրականացնելու Գայանե Հակոբյանի շահերի պաշտպանությունը:
Պաշտպանների պնդմամբ՝ այդպիսի ցանկություն է հայտնել հենց Գայանե Հակոբյանը։
«Մեր պաշտպանյալի ցանկացած դիրքորոշում և ցանկություն մեզ համար ընդունելի է և հարգելի: Կա հակասություն մեր ու տիկին Գայանեի դիրքորոշումների միջև, մնացածը ճիշտ կլինի Տիկին Գայանեն ասի»,- նշեցին նրանք:
Վերջիններս նաև հայտնեցին, որ իրենք վերջին միջնորդությունն են ներկայացրել խափանման միջոցը փոխելու համար, որից հետո պաշտպանությունը դադարեցրել են:
Պաշտպանների խոսքով՝ հակասություններն այսօրվա նիստի ժամանակ են առաջացել:
Կարծիքներ