Ադրբեջանական մարտական դիրքից կրակ է արձակվել գյուղատնտեսական աշխատանքներ կատարող քաղաքացիական անձանց ուղղությամբ

Ադրբեջանական մարտական դիրքից կրակ է արձակվել գյուղատնտեսական աշխատանքներ կատարող քաղաքացիական անձանց ուղղությամբ

Ասկերանի շրջանի Սարուշեն գյուղի 36-ամյա բնակիչը նոյեմբերի 16-ի ժամը 14:30-ին Արցախի ներքին գործերի նախարարության ոստիկանության Մարտունու շրջանային բաժնի Կարմիր շուկայի բաժանմունք է դիմել առ այն, որ ժամը 11:40-ի սահմաններում Ամարասի հովտում գտնվող Ասկերանի շրջանի Սարուշեն համայնքին պատկանող գյուղատնտեսական հողատարածքներում աշխատանքներ իրականացնելիս, ադրբեջանական բանակի ծառայողները հարակից մարտական դիրքից հրաձգային տարբեր զինատեսակներից անկանոն կրակ են բացել դաշտում աշխատող քաղաքացիների ուղղությամբ։

Ինչպես հայտնել են Արցախի ներքին գործերի նախարարության ոստիկանությունից, հրադադարի ռեժիմի խախտման պատճառով դադարեցվել են գյուղատնտեսական աշխատանքները:

«Քաղաքացիական անձանց շրջանում տուժածներ չկան։

Դեպքի մասին ոստիկանքւթյունը տեղեկացրել և համապատասխան նյութեր է տրամադրել ռուսական խաղաղապահ զորակազմին»,- հայտնում է աղբյուրը՝ հավելելով, որ ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Մարտունու շրջանային բաժինը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում