Ցանկանում եմ դրական ու հաջողությամբ լի տարի. փոխվարչապետը շնորհավորել է Հայաստանի քրդական համայնքի ներկայացուցիչներին

Ցանկանում եմ դրական ու հաջողությամբ լի տարի. փոխվարչապետը շնորհավորել է Հայաստանի քրդական համայնքի ներկայացուցիչներին

ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը շնորհավորել է Հայաստանի քրդական համայնքի ներկայացուցիչներին Նոր տարվա՝ Նավրոզի կապակցությամբ:

 

«Հայաստանի քրդական համայնքի սիրելի՛ ներկայացուցիչներ,

 

Սրտանց շնորհավորում եմ բոլորիդ Նոր տարվա՝ Նավրոզի կապակցությամբ և մաղթում, որ համազգային այս տոնը խաղաղություն, երջանկություն ու բարօրություն բերի բոլորիդ ընտանիքներին։

 

Կիսելով քուրդ եղբայրների ու քույրերի՝ բնության վերածնունդը խորհրդանշող այս տոնի ուրախությունը՝ բոլորին ցանկանում եմ դրական ու հաջողությամբ լի տարի։ Շնորհավո՛ր»,- ասված է փոխվարչապետի ուղերձում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում