Կիևյան կամրջից ցած նետված քաղաքացին 24 տարեկան էր. պարզվում են երիտասարդի մահվան հանգամանքները

Կիևյան կամրջից ցած նետված քաղաքացին 24 տարեկան էր. պարզվում են երիտասարդի մահվան հանգամանքները

 ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում միջոցներ են ձեռնարկվում 24-ամյա երիտասարդի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից, նշելով, որ նախնական տվյալներով, 2022թ. մարտի 21-ին ժամը 06:40-ին քաղաքացին ՀՀ ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է ներկայացրել այն մասին, որ «Կիևյան» կամրջից տղա է ցած նետվել:

Կատարվել է դեպքի վայրի զննություն: Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում