Իրանի Գերագույն դատարանի նախագահը հայտարարել է, որ շուրջ 82 հազար կալանավոր համաներում է ստացել
Իրանի Գերագույն դատարանի նախագահ Գոլյամ Հոսեյն Մոհսենի Էջեին հայտարարել է, որ հանրապետությունում տարբեր հանցագործությունների համար կալանավորված շուրջ 82 հազար մարդ համաներում է ստացել, հայտնում է IRNA-ն։ Ըստ նրա՝ այս թիվը կարող է ավելանալ եւ վերաբերում է անցյալ տարի հանրապետությունուն անկարգություններ իրականացրած մասնակիցներին։
«Այսօրվա դրությամբ 82 հազար մարդ համաներում է ստացել, եւ այդ թիվը կարող է ավելանալ։ Մոտ 22,000 մարդ, ովքեր կապված են անկարգությունների հետ, ներում են ստացել։ Խոսքը նրանց մասին է, ովքեր արդեն դատապարտվել են, եւ նրանց, ում վերաբերյալ դատավճիռ դեռ չի կայացվել», - ասել է Մոհսենի-Էջեին:
Ինչպես նշել է Իրանի դատական համակարգի ղեկավարը, ցուցարարներից բացի ներում է շնորհվել մոտ 60 հազար մարդու, որից 25 հազարը ազատ է արձակվել բանտից։ Նա նաեւ հավելել է, որ բռնի հանցագործությունների եւ գողությունների համար դատապարտվածներն ու մեղադրվողները համաներում չեն ստացել։
Կարծիքներ