Սաակաշվիլին հայտարարել է, որ ուզում է օգնել Վրաստանին, քանի դեռ հայրենիքում է

Սաակաշվիլին հայտարարել է, որ ուզում է օգնել Վրաստանին, քանի դեռ հայրենիքում է

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, որը գտնվում է կլինիկայում, հայտարարել է, որ ուզում է օգնել Վրաստանին, քանի դեռ հայրենիքում է, քանի որ ապագայում, նրա խոսքով, զբաղված է լինելու Վլադիմիր Զելենսկուն աջակցելով, գրում է «ՌԻԱ Նովոստին»։

«Ես պարզապես ուզում եմ օգնել ձեզ, քանի դեռ այստեղ եմ, այլապես, երբ վերադառնամ Կիեւ, ես ամբողջությամբ զբաղված կլինեմ Զելենսկուն օգնելով եւ, հնարավոր է, Վրաստանի կողմը նայելու ժամանակ չունենամ։ Ուժը միասնության եւ ակտիվության մեջ է: Հիմա հաստատ դադարի ժամանակը չէ, փառք մեր երիտասարդությանը, փառք բոլոր համարձակ ու անվախ հայրենասերներին»,- Թբիլիսիի վերջին հանրահավաքներից հետո գրել է Սաակաշվիլին սոցցանցում։ 

Նախօրեին Սաակաշվիլին բրիտանական Sky News հեռուստաալիքին ասել էր, որ իր քաշը գրեթե կրկնակի նվազել է, եւ եթե այն շարունակի նվազել, բժիշկները բազմաթիվ օրգանների անբավարարություն են կանխատեսում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում