Մելբուրն. Խաչանովը հաղթանակով է մեկնարկել զուգախաղում
Ռուսաստանցի թենիսիստը Կարեն Խաչանովը դուրս է եկել Մելբուրնում ընթացող Great Ocean Road Open մրցաշարի զուգախաղի երկրորդ շրջան:
Առաջին մրցափուլում հայ մարտիկը սերբ Միոմիր Կեցմանովիչի հետ միասին հաղթել է Ռոմեն Արնեոդո-Սալվատորե Կրուզո զույգին՝ 2:6, 6:4, 10:3: Մրցախաղը տևել է 1 ժամ 19 րոպե:
1/8 եզրափակիչում Խաչանովն ու Կեցմանովիչը կմրցեն Ղազախստանը ներկայացնող Ալեքսանդր Բուբլիկ – Անդրեյ Գոլուբև զույգի հետ:
Կարծիքներ