Սամվել Կարապետյանն այս պահին ձերբակալված չէ. խուզարկությունից հետո կան մի խումբ բերման ենթարկվածներ

Սամվել Կարապետյանն այս պահին ձերբակալված չէ. խուզարկությունից հետո կան մի խումբ բերման ենթարկվածներ

Ինչպես հայտնել ենք՝ հատուկջոկատայինները խուզարկություններ են իրականացրել գործարար, «Տաշիր Գրուպի» սեփականատեր Սամվել Կարապետյանի՝ Երևանում գտնվող տանը։  

 ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը «Հայկական ժամանակ»-ին փոխանցել է, որ իրականացվում են օպերատիվ գործողություններ, մի խումբ անձինք բերման են ենթարկվել:

Սամվել Կարապետյանի եղբայրը` Կարեն Կարապետյանը հայտնել է, որ գործարարն այս պահին ձերբակալված չէ:

Նշենք՝ ավելի վաղ Սամվել Կարապետյանը հարցազրույց էր տվել և կարծիք հայտնել եկեղեցի-իշխանություն հարաբերությունների մասին՝ նշելով․ «Մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա։ Ես միշտ եղել եմ հայոց եկեղեցու կողքին ու հայ ժողովրդի կողքին։ Եթե քաղաքական գործիչներին չհաջողվի, ապա մենք մեր ձևով ենք միջամտելու եկեղեցու դեմ արշավին»։

Նրա այս գրառմանն արձագանքել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Քիչ առաջ արված մեկ այլ գրառման մեջ էլ Փաշինյանը գրել էր. «Սա ձեզ համար Կալուգայի Նիժնի Տապռի գեղը չի։ Սա Հայաստանի Հանրապետությունն է։

Հույս ունեմ՝ պետության համը բերաններդ կմնա»:

Սամվել Կարապետյանը ՌԴ-ի ամենահարուստ գործարարներից է, նրա կարողությունը տարբեր հաշվարկներով գնահատվում է շուրջ 3 մլրդ դոլար։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում