Տրոյական ձիու վեղարը բարձրացնում ես, օլիգարխներ են դուրս գալիս․ Հայկ Կոնջորյան

Տրոյական ձիու վեղարը բարձրացնում ես, օլիգարխներ են դուրս գալիս․ Հայկ Կոնջորյան

Որոշ անառակաբարո տերտերների պաշտպանության մատյան գունդը ակտիվացել է, և այդ մատյան գնդի տրոյական ձիերի հերթական հոսքն է նկատվում օտար տարբեր երկրներից գործակալական նկրտումներով Հայաստանում ներդրված ամենատարբեր անձանց միջոցով, և մենք տեսնում ենք, որ այսօր ՀԷՑ-ի սեփականատեր Սամվել Կարապետյանը ոչ միայն հանդես է եկել Կտրիճ Ներսիսյանի և որոշ անառակաբարո տերտերների պաշտպանությամբ, այլ նաև ասում է, որ եթե քաղաքական գործիչները չկարողացան այս հարցը լուծել, իրենք իրենց ձևերով այդ հարցը կլուծեն: Այդ մասին ԱԺ-ում ասել է ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը:

«Ձեր ձևերը ո՞րն է, լույսերն ե՞ք անջատելու. լույսերը հենա անջատում եք, անգամ չեք կարում ձեր գործը անեք, անգամ թեժ գիծ չեք կարողանում կարգավորել, ինչի՞ մասին եք խոսում»,- ասաց Կոնջորյանը:

«Ընդամենը մի քանի ամիս առաջ, երբ որ ՔՊ-ն ՀԷՑ-ի թեմայով ծավալուն քննարկում կազմակերպեց և շատ կոնկրետ հարցադրումներ արեց, որին հետևեցին Կառավարությունում վարչապետի կողմից շատ կոնկրետ հարցադրումները և հանձնարարականները: Մենք այսօր տեսնում ենք այս մարդկանց հոգևոր մարտակոչերի շրջանակներում հանդես գալը, սակայն իրականում սեփական ունեցվածքը պահելու մարմաջը: Դուք ի՞նչ հոգևոր պաշտպանության գործին եք լծվել, դուք ի՞նչ կապ ունեք Հայ Առաքելական եկեղեցու հետ, դուք ի՞նչ կապ ունենք հայ ժողովրդի հետ

Տրոյական ձին տրոյական վեղարի տեսքով է հանդես գալիս. վեղարը բացում են, տակից օլիգարխներ են դուրս գալիս՝ տարբեր տրամաչափերի»,- նշեց նա: 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում