ԼՂ Մարտունու շրջանում արձանագրվել է հրադադարի խախտում․ ՌԴ ՊՆ

ԼՂ Մարտունու շրջանում արձանագրվել է հրադադարի խախտում․ ՌԴ ՊՆ

ԼՂ Մարտունու շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի մեկ խախտում:

Այս մասին ասվում է ՌԴ պաշտպանության նախարարության տեղեկագրում։

Նշվում է, որ տուժածներ չկան։ 

«Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունն ադրբեջանական և հայկական կողմերի հետ հետաքննություն է անցկացնում այս փաստի առնչությամբ։

Մարտակերտի, Մարտունու և Շուշիի շրջաններում պարեկություն է իրականացվել երեք երթուղիներով»,-ասվում է տեղեկագրում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում