Հակառակորդը 50-ից ավելի արկ է կիրառել հայկական բնակավայրերի ուղղությամբ. Հովհաննիսյան
Ադրբեջանական կողմը հուլիսի 12-14-ի կեսգիշերը 50-ից ավելի արկ է կիրառել հայկական բնակավայրերի ուղղությամբ։Այս մասին հուլիսի 15-ին Իջևանում՝ ճգնաժամային տեղեկատվական կենտրոնում, տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում ասել է Պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի հրամանատարաշտաբային ֆակուլտետի պետ, ՊՆ նախկին խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։
Արծրուն Հովհաննիսյանը ցույց է տվել այդ արկերի բեկորներից մեկը, նշելով, որ նման բեկորներ շատ են հայտնաբերվել։
«Ճիշտ է պահպանվում է հրադադարի ռեժիմը, բայց մեր զինված ուժերը բարձր մարտունակության մեջ են, զգոն են, լիարժեք տիրապետում են իրավիճակին, հետևում են հակառակորդի զարգացումներին և պատրաստ են հակառակորդի ցանկացած սադրաքին՝ ցամաքային թե օդային, անհրաժեշտ հակահարված տալ»,- ասել է Հովհաննիսյանը։
Կարծիքներ