Որդիս հագնում է այն, ինչ ուզում է, ոչ թե այն, ինչ դու ես ուզում․ Ռոնալդու

Որդիս հագնում է այն, ինչ ուզում է, ոչ թե այն, ինչ դու ես ուզում․ Ռոնալդու

«Մանչեսթեր Յունայթեդի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն սոցիալական ցանցերում պատասխանել է իր որդու հասցեին քննադատությանը։

Ռոնալդուի մայրը՝ Մարիա Դոլորես Ավեյրոն, իր սոցցանցերից մեկում լուսանկար է հրապարակել ֆուտբոլիստի ավագ որդու հետ, որը միաժամանակ երկու ապրանքանիշի հագուստ է կրել, ինչի մասին շատերը նշել են մեկնաբանություններում։

Դրանից հետո 37-ամյա հարձակվողն ինքն է իր մեկնաբանությունը թողել գրառման տակ.

«Նա հագնում է այն, ինչ ուզում է, ոչ թե այն, ինչ դու ես ուզում»,- ինչպես փոխանցում է armsport.am-ը՝ գրել է Ռոնալդուն։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում