Բեռլինում այրվել է պաշտպանական-արդյունաբերական ընկերության գործարանը

Բեռլինում այրվել է պաշտպանական-արդյունաբերական ընկերության գործարանը

Բեռլինում խոշոր հրդեհ է բռնկվել Լիխտերֆելդի շրջանում գտնվող Diehl պաշտպանական-արդյունաբերական ընկերության մետալուրգիական գործարանում։

Դեպքի վայրում աշխատում է մոտ 100-ից ավելի փրկարար: Այժմ շենքն նամբողջությամբ կրակի մեջ է։ Շենքի սրահների մի մասը փլուզվել է։

Ձեռնարկությունում պահեստավորված էին պղնձի ցիանիդ և ծծմբական թթու, ինչի պատճառով թունավոր ծխի տարածման վտանգ կա։

Տեղի բնակիչներին խորհուրդ է տրվել շրջանցել այն տարածքը, որտեղ այրվում է գործարանը, փակել տների պատուհաններն ու դռները, ինչպես նաև անջատել օդափոխության համակարգերն ու օդորակիչները:

Հրշեջ ծառայության տվյալներով ՝ ծխի ամպը շարժվում է դեպի հյուսիս։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում